Վիետնամը, Մալայզիան ու Սինգապուրը միասին որոնում են անհետացած Boeing-777 ինքնաթիռը
Վիետնամի, Մալայզիայի և Սինգապուրի իշխանությունները համատեղ ուժերով փորձում են հայտնաբերել Պեկին թռչող, սակայն Վիետնամի օդային տարածքում անհետացած Boeing-777 ինքնաթիռը, որում գտնվել է 239 ուղևոր։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռն ընկել է ծովը՝ վիետնամական Տհո-Չու կղզու մոտ։ Այնուհանդերձ Malaysia Airlines ավիաընկերությունն առայժմ չի հաստատել ավիավթարի փաստը, քանի որ ինքնաթիռի բեկորները դեռևս չեն հայտնաբերվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ինքնաթիռը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից ուղևորվում էր Պեկին, սակայն վայրէջքից 90 րոպե առաջ, երբ ինքնաթիռը գտնվել է Վիետնամի օդային տարածքում, դրա հետ կապը կորել է։










