Բեյրութից Բաղդադ թռչող օդանավը հետ է վերադարձել՝ Իրաքի տրանսպորտի նախարարի որդու ուշացման պատճառով
Բեյրութի օդանավակայանից թռիչք իրականացրած ուղևորատար օդանավը հետ է վերադարձել՝ թռիչքից Իրաքի տրանսպորտի նախարարի որդու ուշացման պատճառով, հայտնում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Բեյրութ-Բաղդադ չվերթի ժամանակ։ Middle East Airlines-ին պատկանող ինքնաթիռը նույնիսկ 6 րոպե սպասել է նախարարի որդուն։ Նա օդանավակայան է եկել բավական զայրացած և ասել, որ չի թողնի, որ օդանավը վայրէջք կատարի Բաղդադում։
Թռիչքից 21 րոպե անց Բաղդադի օդանավակայանի դիսպետչերն իսկապես թույլ չի տվել վայրէջք կատարել օդանավին։ Այն ստիպված վերադարձել է Բեյրութ։
Իրաքի տրանսպորտի նախարարն արդեն մեկնաբանել է կատարվածը։ Նա ասել է, որ օդանավն իր որդու պատճառով չի վերադարձել։










