Ռուս զինվորականները ԿամԱԶ-ներով գրոհում են Սևաստոպոլի ուկրաինական զորամասը. ԶԼՄ-ներ

00:43 • 08.03.14

Սևաստոպոլում ռուս զինվորականները ռազմական ԿամԱԶ մակնիշի մեքենաներով գրոհում են ուկրաինական А2355 զորամասը: Այս մասին հայտնում է Дождь հեռուստաընկերությունը՝ Интерфакс-Украина-ին հղումով, որն էլ վկայակոչում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի աղբյուրը:


Նրա խոսքով՝ ռուս բանակայինները 15 ԿամԱԶ-ներով կոտրել են զորամասի դարպասները և գրավել մոտակա տնակը, իսկ այժմ շարժվում են դեպի հրամանատարական շտաբ:


Զորամասի տարածքում շուրջ 100 ուկրաինացի զինվորական է գտնվում, հարձակվողների թվաքանակն անհայտ է:
Աղբյուրի հիշեցմամբ՝ մարտի 5-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ղրիմում ռուսական զորքեր չկան: