ԱՄՆ-ում «սեքոնդ հենդի» աշխատակցուհին հագուստները դասավորելիս մահացել է՝ դրանցում թաքնված ատրճանակի պատճառով
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում օգտագործված հագուստի խանութի՝ «սեքոնդ հենդի» աշխատակցուհին մահացել է հագուստները դասավորելիս, որոնցում լիցքավորված ատրճանակ է թաքնված եղել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
54-ամյա Կարմեն Դոմինգեսը և նրա գործընկերուհին զբաղվել են հագուստի դասավորմամբ, երբ գուլպաներից մեկից, որը վերցրել է Դոմինգեսի գործընկերուհին, անսպասելիորեն ատրճանակ է ընկել։ Հատակին ընկնելով՝ այն կրակել է, որի արձակած փամփուշտը դիպել է Դոմինգեսին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Կինը երկու երեխաների մայր էր։










