Հանրաքվեից հետո Սևաստոպոլը, որպես առանձին միավոր, կմտնի Ռուսաստանի կազմի մեջ

21:55 • 08.03.14

Հանրաքվեից հետո Սևաստոպոլը կմտնի Ռուսաստանի կազմի մեջ՝ որպես ՌԴ առանձին միավոր: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ մեջբերելով Սևաստոպոլի քաղաքային վարչակազմի պաշտոնակատար Դմիտրի Բելիկի հայտարարությունը:


«Մենք և Ղրիմի բնակչությունը կունենանք համընդհանուր հանրաքվե, սակայն դրանից հետո Ռուսաստանի կազմի մեջ կընդգրկվեն երկու սուբյեկտ՝ Սևաստոպոլն առանձին և Ղրիմն առանձին: Սահմանադրության փոփոխությունները ևս կիրականացվեն առանձին–առանձին»,-նշել է Սևաստոպոլի քաղաքային վարչակազմի պաշտոնակատարը: