«Զվարթնոցում» ձերբակալվել է «օրենքով գող» Աղաս Երևանսկին

10:25 • 09.03.14

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին՝ ժամը 16.45-ին, Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1972 թ. ծնված, «օրենքով» գող Աղասի Ա.-ն, ով հայտնի է որպես Աղաս Երևանսկի։


Ըստ Ոստիկանության կայքի՝ 2003 թ. փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:


Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: