Վթար Երևան–Գյումրի ճանապարհին, կա տուժած

09:33 • 09.03.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.50-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 27-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 24UT881 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը։


Ըստ ԱԻՆ կայքի՝ դրա հետևանքով վարորդ Ս. Ս.-ը (ծնվ. 1949թ.) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Աշտարակի ԲԿ:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: