Ամերիկուհին ենթարկվել է 80 000 մեղուների պարսի հարձակմանն ու ողջ է մնացել (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փալմ Դեզերթ քաղաքի 71-ամյա բնակչուհու վրա հարձակվել հազարավոր մեղուներից բաղկացած պարսը, ինչից հետո կինը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է կայուն:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ հինգշաբթի օրը 75-80 000 աֆրիկյան մեղուների հարձակմանը ենթարկված կինն ապաքինվում է: Մեղուները նախապես հարձակվել են տղամարդու վրա, սակայն իրենց ողջ «զայրույթը թափել են» տարեց կնոջ վրա:
Հաղորդվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարներից ոմանք ևս հոսպիտալացվել են:










