Հայտնաբերվել են բեկորներ, որոնք կարող են անհետացած Boeing ինքնաթիռինը լինել
Մալազիայից Պեկին թռիչքի ընթացքում երեկ անհետացած Boeing ինքնաթիռը կործանվել է Վիետնամի տարածքային ջրերում՝ Տհո-Չու կղզուց 250 կմ հեռավորության վրա, այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ սինգապուրցի փրկարարների մի խումբ գտել է ինքնաթիռի մնացորդներ, որոնք կարող են մալազիական կործանված ինքնաթիռինը լինել։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին շրջանին կմոտենան վիետնամյան նավերը, որպեսզի համատեղ ուժերով ջրից հանեն լողացող իրերը, որոնք նման են ինքնաթիռի բեկորների։
Հիշեցնենք, որ China Southern Airlines ընկերության հետ համատեղ թռիչք իրականացնող ինքնաթիռում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր մարտի 8-ին։










