Փլուզվել է Կալիֆոռնիայի դպրոցներից մեկի բեմը. կա 30-40 տուժած
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող դպրոցներից մեկում բեմի փլուզման հետևանքով 30-40 մարդ է վիրավորվել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ABC հեռուստաընկերության հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ։ Հոսպիտալացվել է 30-40 մարդ։ Նրանց մեծ մասի վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ բեմում տեղի է ունեցել հարևան միջնակարգ դպրոցի աշակերտուհիների միջոցառումը։
«Սերվիթ» դպրոցը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, կաթոլիկ ուսումնական հաստատություն է տղաների համար։










