Ավտրալուհին օղու օգնությամբ փրկել է շանը թունավորումից
Ավստրալիայում մալթայական տերիերին փրկել են մեկ շիշ օղու օգնությամբ, երբ վերջինս խմել է տիրոջ ավտոտնակի հատակին թափված անտիֆրիզը:
Ինչպես գրում է The Independent-ը՝ շանը հաջողվել է փրկել օղի խմեցնելով, որն այդ պահին միակ հասանելի հակաթույնն է եղել:
Հասկանալով, որ շունը տառապում է էթիլեն գլիկոլի թունավորումից, մելբուռնցի կինն սկսել է իր շանը՝ Չարլիին, օղի խմեցնել:
«Օղու բաղադրության մեջ առկա էթանոլը փոխում է քիմիական ռեակցիան՝ սառեցնելով լյարդ ներթափանցած նյութը և կանխելով երիկամի խանգարումը»,- հայտնել են Մելբուռնի Կենդանիների և պատահարների շտաբ օգնության անասնաբույժները:










