ՌԴ-ում ծեծկռտուքի ընթացքում երիտասարդը նռնակ է նետել. կա 14 տուժած

13:52 • 09.03.14

Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանում զանգվածային ծեծկռտուքի մասնակիցը հակառակորդների ուղղությամբ նռնակ է նետել, ինչի հետևանքով տուժել է 14 մարդ։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, մարտի 9-ին Տուգուլիմ բնակավայրում գտնվող սրճարանում վիճաբանություն է սկսվել։


«Վիճել են երկու երիտասարդ խմբեր, և այդ ընթացքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Կողմերից մեկի ներկայացուցիչը հակառակորդների ուղղությամբ ձեռքի նռակ է նետել։ Դրա հետևանքով վիրավորվել է 14 մարդ»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։