Ջոն Քերին դիվանագիտական վերջնագիր է ներկայացրել Սերգեյ Լավրովին

10:38 • 09.03.14

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել է Ուկրաինայի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունների հնարավոր սպառման մասին, եթե Ռուսաստանը շարունակի ընդլայնել ռազմական ներկայությունը Ղրիմում և Ուկրաինայի այլ շրջաններում։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Ռուսաստանի հետագա քայլերը Ղրիմը «վերամիավորելու» վերաբերյալ դիվանագիտության համար տեղ չեն թողնում։ Պետքարտուղարը Մոսկվային «առավելագույն զսպվածության» կոչ է արել։


Համաձայն ՌԴ արտգործնախարարության կայքում տեղադրված տեղեկության՝ Քերին և Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել ինտենսիվ շփումները՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով։ Այլ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն չի ներկայացրել։