Ղրիմը Ուկրաինայի հետ կբանակցի իշխանափոխությունից հետո
Ղրիմի Բարձրագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմը երկխոսություն կսկսի Ուկրաինայի հետ՝ Կիևում գործող իշխանության փոփոխությունից հետո, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Գործող իշխանությունն անօրինական է։ Դրանք իշխանության են եկել բռնության միջոցով։ Քանի դեռ այդ իշխանությունը չի հեռացել, մենք որևէ երկխոսություն չենք ունենալու ոչ միայն իշխանության, այլև առհասարակ Ուկրաինայի հետ։ Թող բացատրեն ժողովրդին, զինաթափեն զինյալ խմբերին, անցկացնեն արդար և բաց ընտրություններ, և Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը երկխոսության մեջ կմտնի Ուկրաինայի իշխանությունների հետ»,- հայտարարել է Կոնստանտինովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևի իշխանությունները սառեցրել են Ղրիմի ինքնավարության հաշիվները։










