Սևաստոպոլում հարձակվել են Ղրիմի հանրաքվեի դեմ ելույթ ունեցող ցուցարարների վրա
Սևաստոպոլում Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեի դեմ անցկացվող ցույցն ընդհատվել է երիտասարդ անձանց կողմից, ովքեր մտրակներով հարձակվել են ցուցարարների վրա: Այս մասին հաղորդում է Дождь-ը՝ BBC-ին հղումով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երիտասարդները մահակներով ծեծի են ենթարկել հանրաքվեի դեմ ելույթ ունեցողներին:
Կազակական գլխարկներ կրող անհայտ անձինք հարձակում են գործել հրապարակից հեռանալ փորձող մեքենայի վրա, ինչի արդյունքում այն բախվել է մեկ այլ մեքենայի:
Ցույցեր այսօր տեղի են ունենում ուկրաինական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Դոնեցկում և Սիմֆերապոլում:










