Ուկրաինան արգելափակել է Ղրիմի բոլոր հաշիվները

13:19 • 09.03.14

Կիևն անջատել՝ պետական գանձարանի ղրիմյան ստորաբաժանումների էլեկտրոնային համակարգն ու արգելափակել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության բոլոր հաշիվները. այդ մասին Интерфакс գործակալությանն ասել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը։


Նրա խոսքով՝ չնայած արգելափակմանը, Ղրիմի իշխանությունները վերահսկում են իրավիճակը։


«Մենք այժմ հաշիվներ ենք բացում ռուսական բանկերում՝ այդ թվում ռուբլով։ Մարդիկ առանց թոշակի և աշխատավարձի ոչ մի դեպքում չեն մնա։ Ղրիմը կարող է նման իրավիճակում ինքնուրույն ապրել»,- հայտարարել է փոխվարչապետը։


Մարտի 8-ին Ղրիմի Բարձրագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը Մոսկվա այցի արդյունքներն ամփոփելով նշել է, որ Ռուսաստանին միանալու դեպքում հանրապետությունը ՌԴ-ից երկու անգամ ավելի մեծ բյուջե կստանա։


«Այդ երաշխիքը մենք ստացել ենք Ռուսաստանից։ Մենք, անկեղծ ասած, նման բանի հույս չունեինք»,- հայտարարել էր նա։