Ուկրաինան իր ամբողջության մեջ տանուլ է տալիս. Արտակ Դավթյան

12:34 • 10.03.14

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանն այսօր կայացած ասուլիսին համոզմունք հայտնեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից մի բան պարզ է՝ Ուկրաինան իր ամբողջության մեջ տանուլ է տալիս:


«Երկու կարծիքներ կան այն մասին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, Արևմուտքի և Ռուսաստանի, սակայն կողմերից որևէ մեկը չի ցանկանում զիջել՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը: Նա, ով տիրում է Ղրիմում, տիրում է Սև Ծովում»,- ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, բնականաբար, իր ազդեցությունը կունենա Հայաստանի վրա, և այստեղ ևս որոշակի գործընթացների ականատես կլինենք:


Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին՝ Արտակ Դավթյանը նշեց, թե չի կարծում, որ այդ հարցում Հայաստանի կողմից շտապողականություն կա:


«Ապրիլին արդեն մենք պատրաստ կլինենք ստորագրելու փաստաթղթերը, սակայն անկախ ամեն ինչից, դժվար է որևէ գնահատական տալ, հիմա ավելի շատ շտապողականությունը ԵՄ-ի կողմից ենք նկատում»,- ասաց նա: