Ղրիմում կլինի երկլեզվություն. ինքնավարության վարչապետ

09:13 • 10.03.14

Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը խոստանում է, որ ինքնավարությունում կլինի երկլեզվություն, քանի որ առօրյայում օգտագործվում են ռուսերենն ու ղրիմաթաթարերենը, ընդ որում՝ թերակղզում ապրող բոլոր ազգությունները, այդ թվում՝ ուկրաինացիները, կկարողանան զարգացնել իրենց լեզուները, գրում է Взгляд-ը:

 

«Մեզ մոտ առօրյայում փաստացիորեն երկու լեզու է օգտագործվում՝ ռուսերենն ու ղրիմաթաթարերենը: Բնական է՝ բոլորը հնարավորություն կունենան զարգացնելու իրենց մայրենի լեզուն, մենք չենք պատրաստվում որևէ բանում սահմանափակել Ղրիմի թաթարներին: Հանրապետությունում կլինի երկլեզվություն, դա հստակ է»,- ասել է նա:

 

Նախկինում Ղրիմի տարածքում միակ պաշտոնական լեզուն համարվում էր ուկրաիներենը՝ որպես երկրի պետական լեզու: 2012 թվականին տարածաշրջանային լեզուների մասին օրենքի ընդունումից հետո Ղրիմում համապատասխան կարգավիճակ է ստացել նաև ռուսաց լեզուն: