ԱՄՆ հատուկ ծառայությունները պետական ծառայողներին էլեկտրոնային լրտեսման համակարգ են մշակում. ԶԼՄ-ներ
ԱՄՆ հատուկ ծառայությունները մշակել են Դաշնային կառավարության գաղտնի փաստաթղթերի հետ առնչություն ունեցող աշխատակիցների էլեկտրոնային լրտեսման համակարգ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով The Associated Press-ին:
Տեղեկությունների համաձայն՝ նոր ավտոմատացված համակարգը, որի միջոցով հետախուզական գործակալությունները կստանան «կառավարական, ֆինանսական և այլ տվյալների բազաների» մուտքի իրավունք, պետք է լրտեսի 5 մլն դաշնային ծառայողների և բացահայտի նրանց մեջ թաքնված արտասահմանցի գործակալներին, կոռումպացված պաշտոնյաներին, ինպես նաև՝ գաղտնի նյութեր տարածող անձանց:










