Ռուսաստանում ձերբակալել են Ղրիմ մեկնել փորձող ադրբեջանցի ընդդիմադիրների
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ձերբակալվել է ադրբեջանական «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արիֆ Հաջիլին։
Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել է անձամբ Հաջիլին։ «Ինձ ձերբակալել են Մախաչկալայում, խնդրում եմ այդ մասին հաղորդեք ընտանիքիս»,-ասել է նա, ինչից հետո կապն ընդհատվել է և այլ մանրամասներ պարզել չի հաջողվել։
«Մուսավաթ» կուսակցության խորհրդի նախագահ Արզու Սամեդբեյլին հաղորդել է, որ Հաջիլին կուսակցության մյուս փոխնախագահ Գյուլաղա Ասլանլըի հետ մեկնել է Ուկրաինա, որպեսզի այնտեղից անցնի Ղրիմ։ «Հավանաբար, նրանց ձերբակալել են Ռուսաստանի տարածքում»,-ասել է նա։
Հաջիլին և Ասլանլըն այժմ հեռախոսազանգերին չեն պատասխանում։










