Թուրքիայում շրջվել է Էրդողանի հանրահավաքին մեկնող ոստիկանների ավտոբուսը. 3 զոհ, 22 վիրավոր
Թուրքիայի Քայսերի (Կեսարիա) նահանգից Անկարա մեկնող ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տեղեկացնում է Radikal թերթի կայքը։
Ոստիկանները մեկնում էին մայրաքաղաք, որտեղից էլ ինքնաթիռով հասնելու էին Մուշ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքին մասնակցելու նպատակով։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, վիրավորվել են 22-ը, նրանցից 2-ի վիճակը ծանր է։
Վթարը տեղի է ունեցել Քըրշեհիր-Քայսերի ճանապարհին՝ արգելապատնեշին բախվելու հետևանքով։










