Ռուս երիտասարդը 40 րոպեում ջարդուփշուր է արել 15 կանգառ

15:46 • 10.03.14

Սանկտ Պետերբուրգ քաղաքի ոստիկանները ձերբակալել են Պսկովի մարզի 25-ամյա մի բնակչի, ով ընդամենը 40 րոպեում հասցրել է ջարդուփշուր անել 15 ավտոբուսի կանգառ։

 

Ինչպես նշում է kp.ru-ն, գործազուրկ երիտասարդը փայտով շրջել է Պետերբուրգի փողոցներով ու կոտրել կանգառների ապակիները։

 

Այժմ երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել. նա մեղադրվում է վանդալիզմի համար։