Հայտնի է դարձել` որքան կարժենա հանրաքվեն Ղրիմում
Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կարող է 1,5-2 մլն ԱՄՆ դոլար արժենալ, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևի հայտարարությունը:
Նա ասել է, թե Ղրիմի իշխանությունները հասցրել են գումար փոխանցել՝ նախքան Կիևը կարգելափակեր իրենց հաշիվները, ուստի հանրաքվեի անցկացման գումար կա: Նա ասել է, որ առայժմ վաղաժամ է խոսել ծախսերի մասին, սակայն նախնական հաշվարկով խոսքը 10-20 մլն գրիվնայի` 1,5 - 2 մլն ԱՄՆ դոլարի մասին է:
Պաշտոնյան հավելել է, որ առհասարակ հաշիվների արգելափակումն աղետ չի դառնա Ղրիմի համար, գումար կա նաև թոշակների ու աշխատավարձերի վճարման համար:
Ղրիմում հանրաքվեն նախատեսված է մարտի 16-ին:










