Վիտալի Կլիչկոյի վրա ձվեր են նետել
Խարկով քաղաքում Տարաս Շևչենկոյի արձանի մոտ կազմակերպված հանրահավաքի ժամանակ ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի վրա հավկիթներ են նետել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Հավաքը կազմակերպվել է Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացի կողմնակիցների նախաձեռնությամբ։ Կլիչկոն մոտ կես ժամ ուշացել է հանրահավաքից, քանի որ նոր իշխանությունների ընդդիմախոսներն արգելափակել են նրա ճանապարհը։
Իսկ ավելի ուշ Կիևի և Մոսկվայի մերձեցման կողմնակիցները ձվեր են նետել նախկին բռնցքամարտիկի ուղղությամբ։ Կլիչկոն հավաքվածներին խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինան դառնա ժամանակակից պետություն։










