ԱՄՆ-ում մահացել է Ֆորդերի տոհմի վերջին ներկայացուցիչը
ԱՄՆ-ում կյանքի 88-րդ տարում մահացել է Ուիլյամ Քլեյ Ֆորդ-ավագը, ով ամերիկյան հանրահայտ Ford մեքենաշինական ընկերության հիմնադիր Հենրի Ֆորդի վերջին թոռն էր։ Այս մասին տեղեկացնում է Взгялд-ը՝ հղում կատարելով ընկերության պաշտոնական հայտարարությանը։
Ուիլյամ Ֆորդ-ավագը գրեթե 6 տասնամյակ ղեկավարել է Ford-ը։ Հայտարարությունում նշվում է, որ մեքենաների դիզայնի ընտրության հարցում նրա դերն առանցքային է եղել։
Բացի այդ, հաղորդվում է, որ Ֆորդ-ավագը եղել է Ազգային ֆուտբոլային լիգայի «Դեթրոյթ Լայոնս» ակումբի սեփականատերը։










