Գերմանիայում պայթյունի հետևանքով ամբողջությամբ բազմաբնակարան տուն է փլուզվել

15:12 • 10.03.14

Գերմանական Իտցեհո քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, ևս մի քանի հոգի ստացել են ծանր վնասվածքներ, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտ 09:00-ին: Թե ինչն է դարձել պայթյունի պատճառ, դեռ հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել գազատարի վնասումը: Ընդհանուր առմամբ շենքում, որը պայթյունի հետևանքով ամբողջովին ավերվել է, ապրում էր 11 մարդ:

 

«Տունը վերածվել է փլատակների»,- նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Պայթյունի ալիքից վնասվել են նաև մոտակա շենքերը: