Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Սիմֆերոպոլում ռազմական հոսպիտալի գրավման մասին

16:26 • 10.03.14

Սիմֆերոպոլում այսպես կոչված «Ղրիմի ժողովրդական ինքնապաշտպանությունից» մոտ 20 մարդ գրավել են ռազմական հոսպիտալի շենքը: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը, գրում է «Дождь»-ը:

 

Ինչպես հայտնել են նախարարությունից, գրավողները բժշկական հաստատության տարածքից դուրս են հանել հոսպիտալի ղեկավարին: Հրամանատարության և բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին արգելափակել են հոսպիտալի ակումբի շենքում:

 

Այժմ հոսպիտալում բուժում են ստանում 20-ից ավելի ծանր հիվանդներ, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է: