Ջոն Քերին հետաձգել է այցը Ռուսաստան. Սերգեյ Լավրով

19:21 • 10.03.14

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ռուսական կողմին հայտնել է Ռուսաստան կատարելիք այցը հետաձգելու մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

 

Լավրովի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լավրովին հիշեցրել է պետքարտուղարին ՌԴ հրավիրելու իր հանձնարարականի մասին:


Ի պատասխան նախագահի հիշեցման՝ ԱԳ ղեկավարը հայտնել է, որ հրավիրել է պետքարտուղարին՝ քննարկումները շարունակելու համար այցելել Ռուսաստան, և ստացել նրա նախնական համաձայնությունը: Սակայն շաբաթ օրը Քերին զանգահարել է Լավրովին և հայտնել, որ ավելի նպատակահարմար է համարում որոշ ժամանակով հետաձգել հանդիպումը՝ կապված Վաշինգտոնում որոշ փաստաթղթերի քննարկման հետ: