Միխայիլ Խոդորկովսկին կեցության իրավունք է խնդրել Շվեյցարիայի իշխանություններից

19:10 • 10.03.14

«ՅՈՒԿՈՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դիմել է շվեյցարական իշխանություններին` իրեն կեցության իրավունք տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով, որն էլ իր հերթին մեջբերում է գործարարի ներկայացուցչի հայտարարությունը:


Պաշտոնական անձանց արձագանքի և գործարարի մտադրությունների մասին ոչինչ չի հաղորդվում:

 

Ավելի վաղ՝ հունվարի սկզբին, Խոդորկովսկուն շենգենյան վիզա էին տրամադրել 3 ամիս ժամկետով, որը նրան թույլ է տվել Բեռլինից տեղափոխվել Շվեյցարիա:


Մարտի 10-ին գործարարը դասախոսություն է կարդացել Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում: Նա Կիև է ժամանել մարտի 8-ին, որից հետո ելույթ է ունեցել նաև Կիևի Անկախության մայդանում: