40 հրթիռ և մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել Իսրայելի առգրաված նավում

08:36 • 10.03.14

Իսրայելցի զինվորականները Գազայի մոտ գրավված նավում հրթիռներից ու արկերից բաղկացած մի ամբողջ զինանոց են հայտնաբերել, հայտնում է HTB-ն: Իսրայելն ասում է, որ այդ զենքերը Գազա է փորձել անցկացնել Իրանը:


Պարզվել է, որ կոնտեյներատար Klos-C-ն, որը եղել է Պանամայի դրոշի ներքո, փոխադրել է М302 դասի «երկիր-երկիր» 40 հրթիռ, որոնց հեռահարությունը եղել է մինչև 200 կմ, 181 հատ 122-միլիմետրանոց արկ և 400 հազար փամփուշտ:


Ամբողջ զենքը թաքցված է եղել քաղաքացիական նշանակության բեռների մեջ: Նավի գրավման գործողությունն իրականացվել էր հինգշաբթի օրը միջազգային ջրերում` Իսրայելի ափից 1,5 հազար կմ հարավ, սակայն դրա վրա առկա զինամթերքի մասին տվյալները այժմ են հրապարակվում: Միայն շաբաթ օրն էր հաջողվել նավը Իսրաելի Էլիաթ նավահանգիստ ուղարկել: Խոստացվել է այսօր առգրավված զինամթերքը ներկայացնել լրագրողներին:


Ավելի վաղ Իրանը հերքել էր մեղադրանքները: