Ղրիմի զորամասը հայտարարել է կրակոցներով գրոհի մասին

21:20 • 10.03.14

Ղրիմի Բախչիսարայ քաղաքում զինվորականները կրակ են բացել Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող ավտոմոբիլային գումարտակի վրա իրականացված գրոհի ժամանակ: Այս մասին հաղորդում է Дождь հեռուստաընկերությունը՝ Интерфакс-Украина-ին հղումով, որն էլ վկայակոչում է զորամասի հրամանատարության ներկայացուցչին:


Գործակալության աղբյուրի խոսքով՝ զինծառայողները, որոնք, իրենց կարծիքով, ռուսներ են, ներխուժել են գումարտակի տարածք և հրացաններից կրակ բացել: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել: Հարձակվող անձինք զորամասի զինծառայողներից վերցրել են բջջային հեռախոսներն ու փորձել ավտոկայանատեղիից դուրս հանել մեքենաները:


Ուկրաինայի պաշտպանության նախարարության՝ Ղրիմի մեդիա կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովի խոսքով՝ զորամասի վրա հարձակում է գործել շուրջ 10 մարդ, որոնք դեպքի վայր են ժամանել երկու միկրոավտոբուսներով: Վերջիններս պահանջել են 10 բեռնատար հանձնել իրենց գումարտակի ավտոկայանատեղիից: