Կալիֆոռնիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի ափերի մոտ, հայտնում է NBC News-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալները:
Ըստ այդմ` հզոր երկրաշարժը տեղի է ունեցել օվկիանոսում` Ֆերնդեյլ բնակավայրից 77 կմ հեռու, և հարվածել է Կալիֆոռնիայի հյուսիսին:
Հնարավոր ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան: Չկա նաև ցունամիի վտանգ, չնայած հետցնցումների հավանականությունը պահպանվում է 90 տոկոսով` հաջորդ 7 օրերի համար:










