Հաջողակները. հինգ մարդ ուշացել և չի նստել անհետացած մալայզիական ինքնաթիռը
Հինգ մարդ ուշացել է չվերթից և չի կարողացել նստել Malaysian Airlines ընկերությանը պատկանող, շաբաթ օրվանից անհետացած Boeing 777 ինքնաթիռը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Wall Street Journal-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռում չեն եղել ուղևորների ցուցակում հայտնված իտալացին և ավստրիացին, քանի որ նրանց փաստաթղթերը նախկինում գողացվել էին:
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռը՝ 227 ուղևորով և անձնակազմի 12 անդամով, կորել էր ռադարների էկրաններից շաբաթ օրը:










