Բրիտանիայում գիրքը գրադարան են վերադարձրել 63 տարի անց
Բրիտանիայում գրադարան են վերադարձրել 63 տարի առաջ վերցված գիրքը` «Պինոքիոյի արկածները», հայտնում է The Guardian-ը:
Գրքում` վերադարձի հատվածում նշված է եղել 1950-ի դեկտեմբերի 13 ամսաթիվը: Թանգարանի ղեկավարությունը գտնում է, որ գիրքը վերադարձվել է ակցիայից հետո, երբ հայտարարվել է, որ վերադարձից ուշացած գրքերը կարելի է հանձնել առանց տուգանքի: Այնուամենայնիվ, թանգարանի աշխատակիցները զարմացած են:
Այդ` Ռեգբիի գրադարանում ժամկետից դուրս որևէ գրքի օգտագործման մեկ օրը արժե 18 փենս, սակայն տուգանքի առավելագույն չափը կազմում է 5,22 ֆունտ:










