Հաքերները կոտրել են Վրաստանի խորհրդարանի կայքը

16:22 • 10.03.14

Վրաստանի խորհրդարանի կայքն այսօր առավոտյան ցանցահենների հարձակմանն է ենթարկվել, տեղեկացնում է Грузия online լրատվական կայքը։

 

Օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ՏՏ մասնագետները փորձում են գտնել parliament.ge կայքի խափանման պատճառները։

 

Մամուլի ծառայության ներկայացուցիչ Նիկո Ներգաձեն չի բացառում, որ կայքը կոտրել են ցանցահենները։

 

Հիշեցնենք, որ խորհրդարանի պաշտոնական էջը կոտրվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին։