Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է քարաթափման պատճառով

13:21 • 10.03.14

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:

 


Կատարված մաքրման աշխատանքներից հետո ներկա պահին ճանապարհը բաց է մեկ երթևեկելի գոտիով:


Մաքրման աշխատանքները շարունակվում են: Երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի օրվա վերջին: