Ռոտերդամում տրամվայների բախման հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում երեք տրամվայի բախման արդյունքում առնվազն 25 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Риа Новост-ին` հղում կատարելով Франс Пресс-ին:
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 12:50-ին` քաղաքի հարավային շրջանում գտնվող բանուկ խաչմերուկներից մեկում:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու շտապօգնությունը: Բախման պատճառների պարզաբանման հետ կապված հետաքննություն է անցկացվում:










