Առանց Իրանի քաղաքական կամքի՝ տարածաշրջանում կայունություն չի լինի. Ռոհանի

13:07 • 10.03.14

Առանց Իրանի մասնակցության և քաղաքական կամքի՝ տարածաշրջանում կայունության հաստատում հնարավոր չէ. այդ մասին այսօր Նահատակների օրվան նվիրված միջոցառման ընթացքում ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

 

Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը, Ռոհանին Իրանն անվանել է տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։

«Ինչ-որ ժամանակ թշնամին մտածում էր, թե Իրանը թույլ երկիր է և կարող է ոչնչացնել այն, սակայն այժմ բոլորին է հայտնի, որ Իրանը տարածաշրջանի ուժեղագույն պետությունն է»,-ասել է նա։

 

Վերջին ամիսներին միջուկային ծրագրերի վերաբերյալ հաջողությունների գրանցումից հետո Ռոհանին խոստացել է, որ հաջորդ տարի ևս (Իրանում նոր տարին կսկսվի մարտի 21-ից) այդ ոլորտում որոշակի աշխատանքներ տեղի կունենան։