Շրյոդերը քննադատել է Ուկրաինայում Եվրամիության քաղաքականությունը
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը քննադատության է ենթարկել Եվրամիության քաղաքականությունը, որն Ուկրաինային ընտրության առաջ է կանգնեցրել՝ կամ Ռուսաստան, կամ ԵՄ, գրում է Взгляд-ը:
Այդ մասին նա հայտարարել է կիրակի Համբուրգում Zeit թերթի կազմակերպած միջոցառմանը:
Շրյոդերը նշել է, որ Բրյուսելն «անգամ չի հասկացել, թե որքան ուժեղ է մասնատված Ուկրաինան մշակութային առումով և որ նման երկրի հետ չի կարելի այդպես վարվել»:
Բացի այդ, նախկին կանցլերը թերահավատություն է հայտնել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի քաղաքական հեռանկարների առնչությամբ: «Հայտնի չէ, թե ինչ նյութական շահ նա ունի: Վտանգն այն է, որ ողջ ֆինանսական օգնությունը, որի հատկացմանը ես հավանություն եմ տալիս, կրկին կարող է հայտնվել սխալ տեղում»,- հայտարարել է Շրյոդերը:
Նա հերթական անգամ հրաժարվել է ուկրաինական կոնֆլիկտում իրեն առաջարկված միջնորդի դերից: Նրա կարծիքով՝ դրա համար ավելի հարմար է ինչ-որ կազմակեպություն, այլ ոչ անհատ:










