Սևաստոպոլում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ է տրվել

12:18 • 10.03.14

Սևաստոպոլում ռուսաց լեզվին պաշտոնական լեզվի կարգավիճակ է տրվել պետական փաստաթղթաշրջանառության համար։ Համապատասխան որոշումը կայացրել է քաղաքապետի պաշտոնակատար Դմիտրի Բելիկը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Նովիյ Սևաստոպոլ»-ին:

 

Մինչ այդ, ինչպես գրում է gazeta.ru-ն, քաղաքային իշխանության բոլոր մարմինները ստիպված էին պաշտոնական բոլոր փաստաթղթերը կազմել ուկրաիներենով:

 

2012 թվականին ընդունված լեզվային քաղաքականության մասին օրենքը երաշխավորում էր Ուկրաինայում ոչ պետական լեզուներին տարածաշրջանային կարգավիճակ այն շրջաններում և բնակավայրերում, որտեղ համապատասխան լեզուն մայրենի է առնվազն բնակչության տասը տոկոսի համար: 2012 թվականի օգոստոսին, օրենքի ընդունումից հետո, քաղաքային խորհուրդը քվեարկել է ռուսերենին նման կարգավիճակ տալու օգտին: