Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներն առաջին անգամ հաստատել են Կիմ Չեն Ընի քրոջ կարգավիճակը կառավարությունում
Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներն առաջին անգամ հաստատել են Կիմ Չեն Ընի փոքր քրոջ՝ Կիմ Ե Չժոնի պաշտոնական կարգավիճակը կառավարությունում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Ռենհափ»-ին:
Ավելի վաղ այն մասին, որ 26-ամյա Կիմ Ե Չժոնը ԿԺԴՀ-ում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, մասնագետները կարող էին դատել լուսանկարներից և աղբյուրների հաղորդած տեղեկություններից:
Այս տարվա հունվարին հարավկորեական «Չոսոն իլբո» թերթը փոխանցել էր, որ երկրի ղեկավարի քույրը հորաքրոջ ամուսնու՝ Չան Սոն Տհեկի մահապատժից հետո սկսել է ղեկավարել Աշխատավորական կուսակցությունում ֆինանսների բաշխումը:
Լուրերի կիրակնօրյա թողարկման մեջ նրա անունն արտասանվել է «Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պատասխանատու թիմի» թվում:










