Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև պատգամավոր է ընտրվել` ձայների 100%-ով

09:59 • 10.03.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ընտրվել է այդ երկրի գերագույն օրենսդիր մարմին` Գերագույն ազգային ժողով` ձայների 100 տոկոսով, հայտնում է Time-ը` վկայակոչելով կորեական պետական ԶԼՄ-ները:

 

Երկրի առաջնորդ Ընը որպես պատգամավորի թեկնածու միակ առաջադրվածն է եղել իր շրջանից և անցել է այնտեղից ստացված ձայների 100 տոկոսով:

 

Աղբյուրը նշում է, որ սա ավելի շատ քաղաքական ծես է եղել, քան արևմտյան չափանիշներով ընտրություն:

 

2011-ից հետո Ընի իշխանության գալուց ի վեր սա առաջին ընտրությունն է: Հյուսիսային Կորեայում ընտրությունները սովորաբար 99% ձայներ են ապահովում:

 

Մի քանի հարյուր անդամներից բաղկացած Գերագույն ազգային ժողովը հանդիպում է անցկացնում տարին մեկ անգամ, քիչ իշխանություն ունի: