Ուզբեկ չինովնիկները պարտավոր են համաձայնեցնել գործուղումները նախագահի հետ

16:19 • 10.03.14

Ուզբեկստանի իշխանությունները հրապարակել են այն պետաշխատողների ցանկը, որոնք պարտավոր են երկրի նախագահի հետ համաձայնեցնել իրենց արտասահմանյան գործուղումները, հայտնում է Лента-ն։

 

Մասնավորապես Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հետ իրենց արտասահմանյան գործուղումները պետք է համաձայնեցնեն վարչապետը, նրա տեղակալները, խորհրդարանի 2 պալատների ղեկավարները, Կենտրոնական բանկի նախագահը, գլխավոր դատախազը, օմբուդսմենը, ինչպես նաև մայրաքաղաք Տաշկենտի ու մարզերի իշխանությունները։ Իսկ ավելի ցածրաստիճան պաշտոնյաները գործուղումները պետք է համաձայնեցնեն կառավարության հետ։

 

Բացի այդ, երկրի կառավարությունը պետք է հետևի, որպեսզի գործուղումների ժամանակ պաշտոնյաներն արդյունավետ կերպով իրականացնեն այն նպատակները, որոնց համար մեկնել են արտասահման։