Վիետնամը, հնարավոր է, հայտնաբերել է անհետացած ինքնաթիռի փրկարար նավակը (տեսանյութ)

14:28 • 10.03.14

Վիետնամի իշխանությունները Boeing- 777 ինքնաթիռի անհետացման վայրում հայտնաբերել են դեղին իր, որի ուսումնասիրության համար այնտեղ ուղղաթիռներ են ուղարկվել։ 

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով, ենթադրվում է, որ ծովում նշմարված դեղին առարկան մալայզիական օդանավի փրկարար նավակն է։

 

Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռը, որում եղել է 227 ուղևոր և 12 մարդ՝ սպասարկող անձնակազմից, անհետացել է շաբաթ օրը, Վիետնամի օդային տարածքում։

 

ԶԼՄ-ներում անհետացած ինքնաթիռի վերաբերյալ շրջանառվում է մի քանի վարկած. չի բացառվում, որ այն առևանգվել է։
 

Mirror.co.uk-ն հավելում է, որ Boeing-777-ի ուղևորներից որոշների հարազատները զանգահարել են նրանց բջջայիններին և, ի զարմանս բոլորի, զանգերը գնացել են, սակայն նրանցից ոչ ոք չի պատասխանել։