Ամերիկայում քիչ է մնացել ողջ մարդու հուղարկավորեն
78-ամյա ամերիկացին, որը մահացած է համարվել և տեղափոխվել թաղման բյուրո, հանկարծակի արթնացել է, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ուոլթեր Ուիլյամսը մահացած է համարվել չորեքշաբթի օրվանից, այն բանից հետո, երբ նրա զարկերակը չի շոշափվել։ Նա տեղափոխվել է Միսիսիպի նահանգի Լեքսինգտոն քաղաքի թաղման բյուրո։
Մի քանի ժամ անց, երբ աշխատողները պատրաստվել են նրա մարմինը նախապատրաստել հուղարկավորության, նկատել են, որ Ուիլյամսը շարժվում է։










