Յանուկովիչը երեքշաբթի Դոնի Ռոստովում հանդես կգա հայտարարությամբ
Ուկրաինայի նախագահի պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչը երեքշաբթի Դոնի Ռոստովում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Յանուկովիչի շրջապատից:
«Տեղը և վայրը կհաղորդվի հավելյալ»,- հայտնել են շրջապատից:
Փետրվարի 28-ին Յանուկովիչը Դոնի Ռոստովում ասուլիս էր հրավիրել, որտեղ մասնավորապես հայտարարել էր, որ ստիպված է լքել Ուկրաինան՝ «իր և իր մերձավորների կյանքին սպառնացող վտանգի պատճառով» և նշել, որ ինքը մնում է պետության օրինական նախագահը և մտադիր է շարունակել պայքարը՝ հանուն Ուկրաինայի ապագայի։










