Կիևյան կամրջի մոտ ինքնասպանության փորձ է կանխվել

15:10 • 11.03.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդը փորձում է ինքնասպան լինել:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:


ՃԿԿ օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ղ. Գ.-ի ինքնասպանության փորձը:


Լուսանկարը՝  commons.wikimedia.org-ի