LifeNews-ի տնօրեն Աշոտ Գաբրելյանովն ավտովթարի մասնակից է դարձել (տեսանյութ)

11:36 • 11.03.14

Ռուսական LifeNews լրատվական կայքի գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը Մոսկվայի հյուսիս-արևելքում ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել։

 

Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, վթարի ենթադրյալ մեղավոր կինը ՃՏՊ-ի հետևանքով վնասել է ձեռքը։

 

Գաբրելյանովը պնդում է, որ ինքն իր նոր BMW մակնիշի մեքենայով ուղևորվելիս է եղել ավտոսպասարկման ծառայություն։ Chevrolet մեքենան, որի ղեկին կին է եղել, հանկարծակի ձախ է թեքվել։ Կինը չի կարողացել կառավարել մեքենան, և այն մխրճվել է լրագրողի BMW-ի մեջ։
 

 

Հարվածից Chevrolet-ն աջ է թռել և գլխիվայր շրջվել։

 

Գաբրելյանովն օգնել է ձեռքի վնասվածք ստացած կնոջը դուրս գալ մեքենայի սրահից, նրան առաջին օգնություն է ցուցաբերել և «շտապօգնություն» կանչել, ինչպես նաև ոստիկանություն։

 

LifeNews-ի գլխավոր տնօրենը վնասվածք չի ստացել։