Պետերբուրգցի իրավաբանը պահանջել է Աստվածաշունչը ծայրահեղական գիրք ճանաչել
Իրավաբան Արկադի Չապլիգինը դիմել է Սանկտ Պետերբուրգի ու Լենինգրադի մարզի դատախազություններ՝ պահանջելով Աստվածաշունչը ճանաչել ծայրահեղական գրականություն կամ էլ արգելել դրա տարածումն անչափահասների շրջանում։ Ինչպես հայտնում է Лента-ն՝ իրավաբանն այս մասին տեղեկացրել է իր բլոգում։
Նրա կարծիքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները պատրաստ են աջակցել իշխանությունների բոլոր «մարդատյաց օրենքներին, որոնց հետևանքով որբ երեխաները զրկվում են ընտանիք ձեռք բերելու հնարավորությունից, իսկ իշխանություններն էլ հնարավորություն են ստանում ներխուժել հարևան երկիր»։
Չապլիգինը նաև հավելել է, որ Եկեղեցին քարոզում է 2.000 տարվա վաղեմության փտած բարոյախոսություն։










