Եվրոպան ու ՆԱՏՕ-ն մոտենում են Ուկրաինայի սահմաններին. Russia Today
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայի սահմանների մոտ ուղարկել հատուկ սարքավորումով հետախույզ-ինքնաթիռ, գրում է Russia Today-ը:
«Ինքնաթիռը թռիչքներ կիրականացնի Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքում»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն նույնպես որոշում է կայացրել սկսել հետախույզ-ինքնաթիռների թռիչքը Ռումինիայի և Բուլղարիայի օդային տարածքում: «Նպատակն Ուկրաինայում իրավիճակի մոնիթորինգն է»,- նշել է BBC-ն:










